11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր. Գարեգին Բ

     ‘’Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով’’,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին իր ողջույնի խոսքում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը:

Նա նշեց, որ այսօր մեր հայրենինքն անկախ է, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի` հաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները, սակայն դարեր շարունակ դրա հնարավորությունը չի եղել:

     ‘’Այս հաջողություններով հանդերձ մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր, ինչպես նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրավունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնված օրենքների ու կանոնադրությունների բացակայության, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թյուրըմբռնումների ու կամայականության դրսևորումների` դժվարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կյանքի:

     Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը’’,-շեշտեց նա:

Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատեց, որ Եկեղեցին մասնակից է հայրենի պետականաշինության նվիրական գործին ու մի շարք հիմնախնդիրների առկայության պարագայում Եկեղեցին համախմբելու դեր ունի:

Ապա Գարեգին Բ-ն անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին` ասելով. ‘’Շարունակվող հակամարտության հետևանքով սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տերը, կրկին Մեր հորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հավատավոր մեր զավակների հետ ամեն կարելիությամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժվարությունները հաղթահարելու համար’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ