23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի «անհավասար» սիրո պատմություն․ Ֆրանսիայի առաջին տիկինը մանրամասներ է ներկայացրել /ֆոտո/

Նա 64 տարեկան է, ամուսինը՝ 39 տարեկան։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիտի սիրո պատմությունը վերջին օրերին շատ է շահարկվում։  

 Էմանուել Մակրոնը 15 տարեկան էր, երբ առաջին անգամ համբուրեց նրան։ Այդ ժամանակ Բրիջիտը նրա ուսուցչուհին էր, համբույրն էլ բեմի վրա էր՝ սովորական համբույր, երբ աշակերտը շնորհակալություն է հայտնում ուուցչուհուն։ 2 տարի անց, երբ Ֆրանիայի ներկայիս նախագահը 17 տարեկան էր, նա խոստացավ ուսուցչուհուն, որ մի օր իրենք ամուսնանալու են․․․ 

Բրիջիտ Տրոնյեն, ով ամուսնուց 25 տարով մեծ է, Մակրոնի դերասանական վարպետության ուսուցչուհին էր։

 

Նշենք, որ ի վերջո զույգն ամուսնացավ՝ 2007 թվականին։

Առաջին տիկին Բրիջիտը պատմել է իրենց առաջին հանդիպման մանրամասները։

«Երբ նա եկավ լսումների, ես անմիջապես նկատեցի, որ նա տաղանդավոր է։ Նա տարբերվում էր մյուսներից, սիրում էր ուսուցիչների հետ շատ ժամանակ անցկացնել, իր հասակակիցների հետ իր համար անհետաքրքիր էր։ Եվ նա իր տարիքից մեծ էր երեւում»,- պատմել է նա։

Երբ լրագրողները Բրիջիտին հարցրել են, թե ամուսնուն լավ քաղաքական գործիչ համարում է, թե ոչ, ասել է․ «Չկա մի գործ, որտեղ նա հիանալի չլինի»։

Նախընտրական շրջանում էլ Բրիջիտը ամուսնու կողքին էր։ Նա սրտանց ուրախանում էր նրա հաջողությունների համար։

 

Բրիջիտն իրենց հանդիպումներից այլ մանրամասներ էլ է ներկայացրել․ «Նա քայլ առ քայլ կոտրեց իմ դիմադրությունը։ Նա բացառիկ համբերություն ունի։ Հենց սկզբում էլ նա իրեն դեռահասի պես չէր պահում, նա մեծերի հետ հավասարը հավասարի պես էր»։

Արդյունքում Մակրոնը հասավ իր նպատակին, Բրիջիտը բաժանվեց ամուսնուց, որն իր երեք երեխաների հայրն էր, որպեսզի Մակրոնի հետ լինի։

«Ես մեծ պարտք ունեմ Բրիջիտին, նա ինձ օգնեց դառնալ այն, ինչ կամ այսօր։ Նա միշտ իմ կողքին է»,- մի առիթով հայտարարել է Մակրոնը։

940x628_1_49b0454ce1663b5e65f22dc22a43609b@940x628_0xc35dbb80_4162061811494329595 940x628_1_5bf95bf8323c24db4d516611782ae4d4@940x628_0xc35dbb80_3029385091494329596 940x628_1_a9a62a0803ee4a74ad3ff010ac904027@940x628_0xc35dbb80_19807826031494329596

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ