04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքական իշխանությունները միջամտել են Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական:

Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի: Տեղապահի ընտրությունը առաջին քայլն է դեպի պատրիարքի ընտրություն:

Ինչպես հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը, ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

Նահանգապետարանի միջամտությանն անդրադարձել է ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոսը: Նա հայտնել է, որ մի խումբ, որի կազմում կլինեն նաև Արամ և Սահակ սրբազանները այցելելու է նահանգապետարան: «Այդ այցին ես չեմ մասնակցելու: Հանդիպման ժամանակ կներկայացվի տեղապահի ընտրության իմաստը: Այդ ամենից հետո հայտարարություն կարվի: Դա կտևի մի քանի օր: Այդ ընթացքում ես այստեղ կլինեմ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ