11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անձնակազմի գերակշիռ մեծամասնությունը տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններին մենք կանգնել ենք և կկանգնենք Հայաստանի հանրապետական կուսակցության կողքին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շատ մարզիչներ ու մարզիկներ մասնակցել են Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու պատերազմին և մինչ օրս նվիրված են հայրենիքին ու կիսում են Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը: Ի ուրախություն մեզ նշենք, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ունենք շուրջ 5000 մարզիկ-մարզուհիներ, այդ թվում Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ, ովքեր Հայաստանի հանրապետության անկախության տարիներին նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում շատ կան չլուծված խնդիրներ, որոնցից ամենակարևորը Արցախի հիմնախնդիրն է, որի հանգուցալուծման համար պահանջվում են համալիր մոտեցումներ, կան մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց լուծումները կապահովեն Հայաստանի զինված ուժերի ժամանակակից սպառազինությունը և ազգի միախմբումը: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք կռվել թշնամու դեմ մինչև վերջին կաթիլ արյունը: Մեզ պետք է խաղաղություն և հզոր Հայաստան, որը կապված է գալիք ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության հաջողությունից: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում նրանց ում թանկ է հայրենիքը և դրա ապագան տալ իրենց ձայնը Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիա

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ