21 Հոկտեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ինչ են մատուցում Սուրբ ծննդյան սեղանին՝ աշխարհի տարբեր երկրներում /ֆոտո/

rozhdestvenskij-stol-5507

Սուրբ ծնունդին աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի ուտեստներ են պատրաստվում։ Ահա թե ինչ է ընդունված մատուցել Սուրբ ծնունդին՝ տարբեր երկրներում։

Չեխիայում նախքան Սուրբ ծնունդը պահք են պահում։ Իսկ ահա Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մատուցում են ծածան ձուկ, որի հետ տարբեր ավանդույթներ կան կապված։ Չեխերն իրենց դրամապանակի մեջ Սուրբ ծննդյան ծածանի թեփուկներից են դնում, որպեսզի տարին բարգավաճ լինի։ Չեխիայում սովորույթ կա նաեւ, երբ Սուրբ ծնունդին ծածան են առնում, նրան պահում ջրի մեջ, իսկ տոնից հետո ողջ բաց թողնում որեւէ գետի մեջ։

%d1%80%d0%be%d0%b6%d0%b4%d0%b5%d1%81%d1%82%d0%b2%d0%b5%d0%bd%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d0%ba%d0%b0%d1%80%d0%bf

Գերմանիայում Սուրբ ծննդյան սեղանին մատուցում են բանջարեղենային ապուր, խաշած ձուկ, խորոված խնձոր, թեյ՝ կոճապղպեղից բլիթի հետ։

00075072

Լեհաստանում Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մեկ ավել ափսե են դնում, գուցե անսպասելի հյուր գա։ Սեղանին 12 ուտեստ են մատուցում, որոնց մեջ բացակայում են միսն ու ալկոհոլը։

rozhdestvo-hristovo

Ֆինլանդիայում Սուրբ ծնունդը համարվում է ընտանեկան տոն, որի ժամանակ բարեկամները հավաքվում են մի սեղանի շուրջ։ Մինչեւ ուտելուն անցնելը՝ ֆինները պարտադիր լողանում են։ Իսկ սեղանին դնում են վինեգրեդ աղցան, եփած գազար ու գլինտվեյն՝ գինի՝ մրգերով ու քաղցրեղենով։

912e26d1941fa6203acb8be0d8a1c591

Դանիայում ընդունված է Սուրբ ծննդյան սեղանին մի մոմ վառել՝ ճանապարհորդների համար։ Սեղանին մատուցում են ձուկ, բադ, հնդկահավ, բրնձի փլավ։ Դանիացիները մի ափսե լիքը ուտելիք են դնում առանձին՝ տան էլֆի համար։

1323091174_019670_59

Իտալիայում ընդունված է Սուրբ ծնունդի սեղանը զարդարել կարմիր ու սպիտակ սպասքով։ Սեղանին դնում են լազանյա, հնդկահավ, մսային ասորտի, պոպոք, Սուրբ ծննդյան թխվածքներ։ Միակ բանը, որ արգելված է դնել Սուրբ ծնունդի սեղանին Իտալիայում, խնձորն է, այն համարվում է առաջին մեղքի սիմվոլը։

tavola_di_natale1

Ավտրիայում ավանդական Սուրբ ծննդյան ուտեստը կոճապղպեղի հացն է։ Բացի այդ, մատուցում են ծածան՝ գարեջրի սոուսով, պանրե բլիթներ, ինչպես նաեւ թխվածքների լայն տեսականի։

????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Մեծ Բրիտանիայում Սուրբ ծնունդը սկսում են նշել դեռ ցերեկվանից։ Իսկ սեղանին մատուցում են հնդկահավ, խոզի բուդ, տապակած կարտոֆիլ, մուրաբա, պուդինգ։

8ab8a63182db11da4be27145b0ad7dec

Ֆրանսիայում Սուրբ ծնունդը սկսում են տոնել դրա նախօրեի երեկոյան։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ ծնունդին նախորդող գիշերը պետք է չքնել մինչեւ կեսգիշեր։ Իսկ Սուրբ ծննդյան սեղանին դրանսիացիները մատուցում են բադ, հնդկահավ՝ շագանակներով։ Իբրեւ աղանդեր՝ նրանք մատուցում են Սուրբ ծննդյան ավանդական տորթ՝ Բյուշ-դե-Նոել։ Խմիչքներից մատուցում են շամպայն։

7a550643d426fafcc47d231a6a2a85db

 

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ