11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու է արքայազն Չարլզը Հայաստանում. ուշագրավ բացահայտումներ /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան հետապնդում է քաղաքական նպատակներ:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը ներկայացրեց նրան ու Հայաստանին կապող մի քանի հանգամանքներ` նշելով, որ ինքը չգիտի, թե ինչի համար է արքայազնը այստեղ, սակայն այդ հանգամանքները կասկածի տեղիք են տալիս:

Շաքարյանցի խոսքով` արքայազնի վաղամեռիկ կինը` արքայադուստր Դիաննան, մի յուրահատուկ կազմակերպություն ունի, որի հրապարակային նպատակները շատ մարդասիրական են, կազմակերպությունը զբաղվում է ականազերծմամբ տարբեր տարածաշրջաններում:

”Հյուսիսային Կովկասում նրանք էլ էին գնում չեչենական լեռները ականազերծելու իբր, սակայն բացահայտվել են դեպքեր, երբ նրանք ուղղակիորեն համագործակցել են հանցավոր խմբերի հետ ու փաստացի աշխատել են որպես շպիոնաժներ”,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ չի ցանկանում ստվեր գցել արքայադստեր անվան վրա, և կասկածում էլ է, որ Դիաննան էր ղեկավարում այդ կազմակերպությունը:

”Բնականաբար, Հյուսիսային Կովկասում Անգլիան շատ ավելի փոխկապակցված է Ադրբեջանի հետ, և ես կարող եմ ասել, որ այդ կազմակերպությունը ոչ հայանպաստ է: Ես կասկածում եմ, որ այդ կազմակերպությունն այնուամենայնիվ Ղարաբաղի հակամարտության գոտում, որին գնում էր ու մասնակցում էր, զբաղվել է նաև շպիոնաժով ու փոխանցել համապատասխան տվյալները ադբեջանցիներին: Ես կասկածում եմ, և տարիներ շարունակ դա փորձում եմ հասկացնել տալ Ղարաբաղի ղեկավար շրջանակներին”: Նրա խոսքով` հիմա շատ հնարավոր է, որ արքայազնը մի շարք հարցեր ունենա հենց այդ կազմակերպության ”շպիոնների” ներկայացրած տվայլների հիման վրա:

Շաքարյանցը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես թագավորական ընտանիքը, այնպես էլ բրիտանական վերնախավը նավթային բիզնես ունեն Ադրբեջանում: 

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ