18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Վախը քայքայում է առողջությունը

m1

Որովհետև այն երկյուղալի բանից, որ վախենում էի, ինձ հանդիպեց, և ինչից որ սարսում էի, հասավ ինձ: Հոբ 3.25 Հոբին կոչում են երանելի. նա այն անձնավորությունն էր, ով դիմացավ ամենատարբեր հալածանքներին և չարչարանքներին, փորձվեց և ընտիր գտնվեց: Սատանան կասկածում էր մարդու հավատարմությանը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է Աստծուն, հավիտյան հավատարիմ կլինի: Եթե Աստծո զավակները որոշում են կայացնում հետևելու Տիրոջը, մինչև վերջ կպահեն իրենց որոշումը: Հոբի գրքում գրված է. «…այն երկյուղալի բանից, որ վախենում էի, հանդիպեց ինձ, և ինչից որ սարսրում էի, հասավ ինձ»:

Մեր լեզվով ասած՝ ինչից վախենում էի, գլխիս եկավ: Պարզվում է, որ աշխարհում իսկապես նման բան կա. ինչից վախենում ես, դա էլ հանդիպում է քեզ: Մասնագետները նույնպես ապացուցում են, որ եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, օրինակ` գլխացավից, անպայման գլխացավ կունենա: Դա բացատրվում է նրանով, որ վախը նույնպես հավատք է: Եթե մարդը չհավատա, երբեք չի վախենա: Ահա թե ինչու պետք է եկեղեցի գնալ, Աստծո Խոսքը լսել, շփվել հավատացյալների հետ: Դա մեզ կօգնի՝ լցվելու Աստծո հավատքով, ոչ թե բացասական սպասումներով: Վախը քայքայում է առողջությունը: Թույլ մի՛ տվեք, որ այդ զգացումը գործի ձեր կյանքում:

Եթե Աստծո Խոսքն ասում է. «…ինչից վախենում էի, հանդիպեց ինձ», ուրեմն ավելի լավ է Աստծուց վախենալ: Շատ անգամ մարդիկ չեն վախենում շնություն գործելուց, բայց վախենում են առնետներից, միջատներից: Շատերն էլ վախենում են մահից: Սիրելինե՛ր, եթե Տիրոջից վախենաք, այլևս ոչ մի բանից չեք վախենա: Աստծո երկյուղ ունեցե՛ք, և Աստված կհանդիպի ձեզ: Երբ Նա գա, կօրհնի ձեզ, որովհետև Նա սիրող Հայր է: Եղեք օրհնված: Ամե’ն

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ