11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սպանված կուրսանտի հայրը ստացել է նախագահին ուղղված նամակի պատասխանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը ստացել է ՀՀ նախագահին ուղված նամակի պատասխանը, որով բողոքում էր գործի հետաձգումների ու սպանությանն առնչվող մարդկանց՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքի դեմ։

«Նախագահականից պատասխանը եկել էր դատարան, դատավորին հանձնարարել էին, որ ինքը պատասխանի։ Ինքն էլ ասաց, որ գործն ընթանում է փուլ առ փուլ, հետագայում կանդրադառնան նրանց հարցին, որոնք գտնվում են ազատության մեջ մինչեւ հիմա»,- այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

Արկադի Բարսեյանը նախագահին նամակ էր հղել լ հունիսին։

Արկադի Բարսեղյանը սխալ է համարում, որ Վարազդատ Սաֆարյանը, որ մեղադրվում է ինստիտուտի կուրսանտներից մի քանիսին ծեծելու մեջ, կալանավորված չէ: Նրա խոսքով՝ վկայություններով հասատատվել է, որ Վարազդատը աջակցել է սպանությանը՝ շենքի ներքեւում սպասելով, որ վտանգի դեպքում տեղեկացնի սպանության մեջ մեղադրվող կուրսանտներին։  Սպանության դեպքից հետո կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը դուրս էր եկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից եւ զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Սպանվածի հոր մյուս պահանջը մեղադրյալ Գնել Թեւոսյանի հորը՝  այն ժամանակ ինստիտուտի հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանին կալանավորելն է։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Արկադի Բարսեղանը պնդում է, որ նա նաեւ կոծկել է սպանությունը, հենց այդ գիշեր իմացել է, թե մեադրյալներն ինչ են արել իր որդու հետ եւ օգնել է նրանց խուսափել հետագա պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ