23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նժդեհի արձանը՝ Ռուսաստանի դեմ Հայաստանի դեմարշ․ ռուսները դատապարտում են

Ռուս քաղաքագետները մեկնաբանել են Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի բացումը։ «Вестник Кавказа»-ի հետ զրույցում որոշ քաղաքագետներ նշել են, որ «զինվորական հանցագործի արձանի բացումը պետք է անմիջապես Մոսկվայի քաղաքական արձագանքին հանգեցնի»։

Մասնավորապես, քաղաքագետ Սերգեյ Մարկովն արձանի բացման փաստը հրեշավոր է անվանել։ «Գարեգին Նժդեհի արձանի բացումը վկայում է այն մասին, որ հայկական հասարակության մեջ հզոր ուժեր կան, որոնք գործում են ընդդեմ Ռուսաստանի։ Չէ-որ հենց Ռուսաստանն է գերմանական նացիզմի դեմ հաղթանակ տարել։ Զորքերի ստեղծումը, որոնք ֆաշիստական Գերմանիայի կողմ էին գործում, հրեշավոր արարք էր, եւ Երեւանի նման արարքը բոլոր թույլատրելի ֆորմատներից դուրս է։ Ռուսաստանը պետք է արձագանքի»,- ասել է նա։

 

Պատմաբան Օլեգ Կուզնեցովն էլ նշել է, որ Նժդեհի արձանի բացումը վկայում է Հայաստանում ֆաշիզմի վերակենդանացման մասին, ինչը ներկայիս միջազգային իրավունքին հակասում է։

«Երեւանի նման քաղաքականությունը Ռուսաստանին դժվար վիճակի մեջ է դնում։ Ռուսաստանը իբրեւ ռազմավարական գործընկեր, ունի մի երկիր, որը բացեիբաց արհամարհում է միջազգային իրավունքն ու ֆետիշացնում հանցագործին։ Այս քայլը չի նպաստի ռուս-հայկական հետագա ստաբիլ հարաբերություններին»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ