19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ ամեն ինչ ունես, բայց տխուր ես

-Հայր, ինչու շատ մարդիկ չնայած ամեն ինչ ունեն` տխուր են և խռովքի մեջ:

-Երբ տեսնում ես մարդու, որ մեծ խռովքի, նեղության ու վշտի մեջ է, չնայած ոչ մի բանի պակասություն չունի, իմացիր, որ նրան Աստված է պակասում: Ով ամեն ինչ ունի թե նյութական բարիքներ, թե առողջություն, և Աստծուն երախտապարտ լինելու փոխարեն` անհեթեթ պահանջներով տրտնջում է, ոտքից գլուխ դժոխային վիճակում է: Երախտապարտ մարդն ամեն ին­չի համար շնորհակալ է լինում: Ամեն օր մտածում է Աստծուց իրեն տրվածի մասին և ամեն ինչով ուրախանում է: Բայց երբ ապերախտ է, ոչ մի բանի համար շնորհակալ չի լինում, տրտն­ջում է և տանջվում: Օրինակ` եթե չի արժևորում պայծաո և ար­ևոտ օրը, գալիս է հյուսիսային հողմը և սառեցնում նրան…

Չի  ցանկանում արեւոտ և պայծառ օրը, այլ ցանկանում Է այն ցուրտը, որ առաջացնում Է հյուսիսային հողմը:

-Հայր, դրանով ինչ եք կամենում ասել:

-Ուզում եմ ասել, որ եթե չենք գնահատում այն օրհնու­թյունները, որ Աստված տալիս Է մեզ եւ տրտնջում ենք, գալիս են փորձությունները և մենք խխունջի նման ներփակվում ենք: Ճ­մարիտ եմ ասում ձեզ, ով մարդկային այն տիպն Է, որ տրտնջա­լու սովորություն ունի, թող իմանա, որ Աստծուց իրեն ապտակ կգա, որպեսզի գոնե այս կյանքում մի քիչ վճարի: Իսկ եթե ապ­տակը չգա, ավելի վատ կլինի, որովհետև այդ դեպքում ամբողջը մեկընդմիշտ կվճասրի հանդերձյալ կյանքում:

-Հայր, այսինքն` տրտունջը կարող Է սովորություն դառնալ:

-Դառնում Է սովորություն, որովհետև տրտունջը տր­տունջ Է աոաջացնում, իսկ դժբախտությունը դժբախտություն: Ով դժբախտություն Է ցանում, դժբախտություն Էլ հնձում Է և խռովք կուտակում: Իսկ ով փառաբանություն Է ցանում, ընդու­նում Է աստվածային ուրախությունն ու հավիտենական օրհ­նությունը: Տրտնջացողին ինչքան Էլ Աստված օրհնություն բաշ­խի, շի գնահատի: Դրա համար Աստծո Շնորհը հեռանում Է և մոտենում Է փորձությունը: Նրան շարունակ փորձությունն Է հետապնդում և դժբախտություններ Է առաջ բերում, մինչդեռ երախտապարտ մարդուն Աստված հետամուտ Է Իր օրհնու­թյուններով:

Ապերախտությունը մեծ մեղք Է, որը դատապարտեց Քրիս­տոս. «Սրանք տասն Էլ չմաքրվեցի՞ն. իսկ ինն ո՞ւր են» /Ղուկ. 17.7/,— ասաց Քրիստոս բորոտին, որ վերադարձել Էր շնորհակալություն հայտնելու: Քրիստոս երախտիքի զգացում ակն­կալեց տասը բորոտներից ոչ թե Իր, այլ հենց իրենց համար, որովհետև երախտագիտության զգացումը նրանց պետք Է օգ­տակար լիներ:

Պաիսիոս Աթոսացի 

Կրքեր եւ առաքինություններ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ