19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մեռածների եւ նրանց հոգիների մասին

Dev

Մեռնելուց մարդու հոգին ժամանում է երկնքում հոգիների կայանները, սակայն այդ ճանապարհին մարտ է լինում դեւերի հետ, որոնք երկնքի ներքեւում են /Եփես 2.2 6.12/: Չար ոգիները վախեցնում են, հուր բորբոքում, բոլոր մեղքերը հիշեցնում մինչ ավանդող հրեշտակը սաստում է նրանց եւ ապա հոգին հասցնում հոգիների կայան, որտեղ հոգիները մնում են մինչեւ դատաստանի հատուցումը: Բաժանված հոգին երկրի արտաքին խորանում է, մտնում է միջին սրբություն, ուր հոգիների կայաններն են: Հարությունից հետո Քրիստոս խորհրդաբանորեն ասված վարագույրի ներքին կողմը /Եբր. 6.19/՝ հրեշտակների դասերին նրանց կխառնի, ինչպես ասաց՝ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան /Հովհ. 12.26/:

Պետք է իմանալ, որ բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքին եւ պաշտամունքին, մեղանչածները մեղքերից թեթեւանալու համար, իսկ սրբերը՝ փառքի պսակները ավելանալու համար: Անմեղ երեխաներին առավել պետք են աղոթքները, որովհետեւ ոչ չար են գործել, ոչ բարի, քանզի բարուց եւ չարից են հատուցումները, իսկ ննջեցյալների համար կատարվող պաշտոնը՝ արարողությունը, ողորմությունը եւ այլն, նրանց համար լինում են պսակների առիթ:

Ոմանք ոչ կդատվեն, ոչ կդատապարտվեն, որոնք են կատարյալ սրբերը: Ոմանք ոչ դատվում են, ոչ դատապարտվում, ինչպիսին են բոլորովին մեղավորները. սրանց երկուսին էլ քննության դատաստան պետք չէ, քանի որ հայտնի են, թե ընտրյալներ են կամ դատապարտվածներ, ինչպես եւ Տերը ոմանց համա ր սում էր. թե չպիտի դատապարտվեն եւ ուրիշների համար, թե արդեն իսկ դատապարտված են /Հովհ. 3.18-5.24/:

Այլ  քննության գալիս են միջակները, ովքեր ունեն մեղքեր եւ բարի գործեր, եւ սրանք երեքի են բաժանվում. առավել չար գործեր ունեցողներ, առավել բարի գործեր ունեցողներ եւ չարն ու բարին հավասարապես ունեցողներ: Նրանք, որոնց չարն առավել է, քան բարին, դատվում են դատապարտվում: Նրանք, ովքեր առավել ունեն բարի, քան չար, դատվում են եւ չեն դատապարտվում: Ովքեր հավատ ունեն եւ ոչ գործեր, չեն փրկվում, ինչպես չար հավատացյալները: Եւ ովքեր գործեր ունեն եւ ոչ հավատ, դարձյալ չեն փրկվում, ինչպես անհավատ բարեգործները: Իսկ ովքեր չափավոր են երկուսի մեջ, փրկվում են:

Ադամ քահանա Մակարյան

Քրիստոնեության իսկությունը

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ