19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական դիվանագիտության եւ լոբիստական ջանքերի հերթական տապալումը Վաշինգտոնում

Ի պատասխան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի “We the people” բաժնում իրականացված ստորագրահավաքներին՝ կորզելու ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածի եւ ԼՂ հակամարտության կապակցությամբ`
այսօր հրապարակվեց Սպիտակ տան պատասխանը, որն, ըստ էության, ազդարարեց ադրբեջանցիների հերթական ջախջախիչ պարտությունը: Չնայած գործի դրված հսկայական գումարներին եւ կազմակերպչական միջոցներին, պետության անմիջական ներգրավվածությանը, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, լոբբիստների բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններին, ելույթներին ու ակնկալիքներին, Սպիտակ տունն ընդգծեց, որ որեւէ նախագահական հայտարարություն չի լինելու եւ փաստորեն կոչ արեց կողմերին ջանքերը կենտրոնացնել հարցի խաղաղ կարգավորման վրա:

Սպիտակ տան պատասխանի մեջ մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես ցավում են
պատերազմական գործողություններին ժամանակ տեղի ունեցած ողբերգական կորուստների համար: “Դա եւս մեկ
անգամ հիշեցնում է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, իսկ հարցի խաղաղ ու տեւական
կարգավորումը միայն կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտություն հաստատել տարածաշրջանում: Որպես Միսնկի խմբի համանախագահ ԱՄՆ հանձնառու է աշխատելու բոլոր կողմերի հետ խաղաղության հասնելու համար”,-եզրափակում է Սպիտակ տան պատասխանը: Հարկ է նշել, որ պատասխանը բացահայտորեն անտեսում է Խոջալու վերաբերյալ ադերբեջանական խնդրագիրը:

Փաստորեն սա հակահարված էր ոչ միայն իրականացված ստորագրահավաքին, այլեւ ցույց է տալիս այս օրերին
Միացյալ նահանգներում Խոջալուի դեպքերը վերանայելու ուղղությամբ ադրբեջանցիների կողմից միլիոնավոր
նավթադոլարներով իրականացվող քարոզչական պատերազմի սնանկությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ