11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Պահքը ո՛չ դիետա է, ո՛չ էլ նիհարելու միջոց»

պահք

Հոգևորականները բազմիցս հորդորում են  Պահքը չընկալել որպես դիետա: Պահքն առ Աստված՝ ուխտագնացություն է: Պահք պահելով՝ մարդը մաքրում է իր հոգին:  Այս մասին այսօր «Հենարան» ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար,  Կարապետ քահանա Կարապետյանը:

«Պահքը ո՛չ դիետա է, ո՛չ էլ նիհարելու միջոց:  «Պահք» բառն առաջացել է «պահել» բառից: Այսինքն՝  ինքդ քեզ որպես քրիստոնյա հեռու ես պահում չարից և վատ սովորույթներից և մոտենում Աստծուն», – ասաց Կարապետ քահանա Կարապետյանը:

Քահանան  հիշեցրեց, որ հարկ է հրաժարվել բոլոր այն վատ երևույթներից, որոնց մարդը գերի է դառնում, և ցանկալի է, որ դա արվի ոչ միայն մեծ պահքի օրերին լինի, այլ տարվա բոլոր օրերին:
«Այս 48 օրերի ընթացքում եկեղեցու բոլոր վարագույրները փակված են լինում, և մարդը պետք է գնա դեպի ապաշխարություն: Այս 48 օրերն այն շրջանն է, որ մտավոր առումով ևս ինքներս մեզ մի հարց պետք է տանք. ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Սա հաշվետվության մի յուրահատուկ շրջան է»,- ասաց Կարապետ քահանա Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ