20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերը թունդ է

«Ես կարծում եմ՝ այս երկու, երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի  խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է հեղինակության կորուստ ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերվում է Հայաստանի իշխանություններին: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն վրդովված է ձեր գնահատականներից՝  Վարդանյանն արձագանքեց. «Եթե դուք հետևեիք երեկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, կտեսնեիք լրիվ այլ բան»:

Արդյոք  վտանգված է ակնհայտորեն հրապարակային համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ վտանգված խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ