20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես մոտենալ Աստծուն

Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ մարդու մեջ գերիշխող սկիզբը հոգին պետք է լինի: Միայն իր հոգևոր ուժերը բացահայտելով է, որ մարդը տիրանում է կատարյալ կյանքի. իր հոգևոր պահանջները բավարարելով՝ նա գտնում է ճշմարտությունը, գեղեցկությունը և երջանկությունը:

Մարդու կոչումի մասին Աստվածաշնչի առաջին գլուխներն են խոսում. «Լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան»: Ծննդ.1:28

«Արարիչը մարդուն կյանքի է կոչել, որպեսզի վերջինս ոգևորվի Աստվածային ու գերագույն ուժի նմանությամբ», -ասում է սուրբ Գրիգոր Նյուսացին: 

Ուստի՝ մեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է փրկություն:

Աստված մեզ այնպես է ստեղծել, որ զարգացնելով մեր կարողություններն ու ներքին հատկանիշները՝ գտնենք դեպի Նրան տանող ճանապարհը և մոտենանք՝ նմանվելու Նրա կատարելությանը:

Սուրբ Հռիփսիմյանց երիտասարդաց միություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ