11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քննարկվել են ավիացիոն մաքսատների փոխգործակցության հեռանկարները

Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի,  հանդիպմանը կարևորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման և տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման և անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵԱՏՄ երկրների օդանավակայաններում ուղևորների սպասարկման և բեռների հսկողության, ինչպես նաև միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղևորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները»,-նշել է ՖՆ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը: ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշի խոսքով` կարևորվել են Հայաստանի և Ռուսաստանի ավացիոն մաքսատների միջև տեղեկատվության, փորձի փոխանակման առումով փոխգործակցության սերտացումն ու ակտիվացումը: Հյուրերը շրջայց են կատարել նաև «Զվարթնոց» մաքսատանը, ծանոթացել աշխատանքային առանձնահատկություններին, մաքսատան տեխնիկական հնարավորություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ