25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ղարաբաղի բանակում մեկնարկել է ուստարին

Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակից, մեկնարկել է ուսումնական տարին: Տարվա առաջին օրերին անձնակազմի հետ անցկացվեցին հասարակական պետական պատրաստության պարապմունքներ եւ մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումներ՝ ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, իսկ վերջին փուլում նաեւ զորամասի կազմով: Նշված միջոցառումների ընդհանուր նպատակն էր, յուրաքանչյուր զինծառայողի ուսուցանել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն մարտական հաշվարկի համաձայն, զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելու դեպքում:
2011 եւ նախորդ տարիների դրական ողջ փորձը ուսումնասիրվել է հանգամանորեն: Հաշվի են առնվել այն բացթողումներն ու թերացումները, որոնք այս կամ այն պատճառով տեղ էին գտել նախորդ փուլերի ընթացքում, եւ ըստ այդմ, պլանավորվել է անելիքների այն ամբողջ ծրագրային համալիրը, որը ուղենշային կլինի 2012 թվականի համար:
Ինչպես ազդարարել անձնակազմին, ինչպիսի գործողություններ իրականացնել տագնապով վերկացի ժամանակ եւ կարողանալ տեղավորվել սահմանված ժամանակի մեջ, ինչպես եւ ինչ հերթականությամբ ստանալ զենքերն ու ուսապարկերը եւ պատրաստ լինել վերադասի կողմից հետագա խնդիրների առաջադրմանը, սրանք  այն ոչ բոլոր գործողություններն են, որոնք յուրացնում էին զինծառայողները ուսումնական փուլի առաջին օրերի մարտավարաշարային պարապամունքների ժամանակ:
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ