25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Շնորհիվ Իրանի վրա ճնշման, մեզ հաջողվեց գրավել Ռուսաստանի ուշադրությունը”. Օբամա

Ամերիկյան “Time” ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի աջակցությունը շատ կարեւոր է Իրանի միջուկայինի հարցը կարգավորելու, ինչպես նաեւ Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու համար:

“Շնորհիվ արդյունավետ դիվանագիտության եւ Իրանի վրա ճնշման, մեզ հաջողվել է գրավել այնպիսի երկրների ուշադրությունը, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ճապոնիան: Եվ այժմ Իրանը պետք է դիմակայի համաշխարհային հանրությանը”-նշել է Օբաման: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այժմ Իրանը մեկուսացած վիճակում է, եւ տարածաշրջանում նրա դիրքերը թույլ են:

Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա ԱՄՆ նախագահը կարծում է, որ այս հարցում եւս ռուսներն ու ճապոնացիները շահագրգռված են, որ վերջ դրվի այդ երկրում տիրող անկայունությանը:

“Կարծում եմ` այդ նպատակը կիրագործվի”,-ասել է Բարաք Օբաման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ