11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կայացավ “Գրեմմի”-ի 54-րդ մրցանակաբաշխությունը /վիդեո/

maroon 5Փետրվարի 12-ին` Լոս Անջելեսում տեղի է ունեցել 54-րդ “Գրեմմի” ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը:

Օրվա գլխավոր հերոսը եղել է բրիտանացի երգչուհի Ադելը, ով հաղթող է ճանաչվել բոլոր վեց անվանակարգերում, որոնցում ներկայացված է եղել: Մասնավորապես, նրա “Rolling in the deep” երգը լավագույնն է ճանաչվել, իսկ երգչուհու “21” ալբոմը հաղթել է տարվա լավագույն ալբոմ անվանակարգում:

Իսկ ահա տարվա լավագույն նոր  կատարող է ճանաչվել Ջասթին Վերնոնը: Միանգամից 5 մրցանակ է ստացել “Foo Fighters”  ռոք խումբը, այդ թվում` լավագույն ռոք ալբոմ անվանակարգում իր “Wasting Light” ալբոմով:

Իսկ ահա Քենիա Ուեսթի “My Beautiful Dark Twisted Fantasy”  ալբոմը լավագույնն է ճանաչվել ռեփ ոճում:

Մրցանակաբաշխության արարողությունը սկսվել է  Ուիթինի Հյուսթոնի հիշատակին համընդհանուր աղոթքով, որին հետեւել է “Գրեմմի” 36-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու ելույթով տեսագրությունը, որում նա կատարում է “I will always love you” երգը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ