26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու” վարժանքներ են անցկացվել Երեւանում

Փետրվարի 21-ից 23-ը Երևանում ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ անցկացվել են “զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու” հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ և վրացի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ` տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման և մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ և միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը: Վարժանքը կենտրոնացավ նաև միջուկային և ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի վրա: Վարժանքի ընթացքում քննության առնվեց նաև միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը և միջազգային պարտավորությունների կատարումը:

Նշված մարտահրավերներին վերաբերող հայ-վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ