Արդարադատության նախարար Գրիգոր Միասյանը հրաժարական է տվել։ Այս մասին ֆեյսբուքյա էջում գրել է հենց Մինասյանը։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Սրբազան արարողությանը ներկա […]
Արման Աբովյանը անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման փաստին, գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը ( ավելի ճիշտ այսուհետ, այսպես կոչված ՍԴ ն)որոշում է կայացրել Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի վերաբերյալ կետը ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Սրանով տրվել է Հայաստանը “արևմտյան ադրբեջան” դարձնելու մեկնարկը, և եթե դուք դա դեռ չեք հասկացել, ապա կամ դուք շատ եք […]
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. Սահմանադրական դատարանի կազմաքանդումն ավարտվել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ Մոտավորապես Ադրբեջանին Բայրակթարների մատակարարմանը զուգահեռ։ Ուստի ՍԴ գոյություն չունի։ Իսկ ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ։ Ընդ որում, չի բացառվում, որ նրանք ճիշտ արձանագրում կատարեն։
Հարկադիր աշխատանքի խնդիրներով զբաղվող «Այլընտրանք» շարժումը ցնցող հայտարարություն է տարածել. Տուլայի մերձակայքի ագարակներից մեկի տերերը առնվազն տասը մարդու պահում էին ստրկության մեջ, որոնց հրապուրել էին զբաղվելու միանգամվա աշխատանքով: «Օրինակ՝ Անատոլիին առաջարկել են 3000 ռուբլով սեխ բեռնել, իսկ Ալեքսանդրին՝ 2000 ռուբլով կարտոֆիլ։ Արդյունքում բոլոր ապագա այգու աշխատողները բերվել են Տուլայի շրջան»,-նշել են շարժման ներկայացուցիչները։ Կազմակերպության տվյալներով՝ […]
«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ […]
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ […]