23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Վեհափառի հրաժարականի պահանջով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, […]

Ավինյանի ու տիկնոջ տպավորիչ ունեցվածքը

168.am-ը գրում է. 2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։ Այս տարիների ընթացքում, ինչպես և «Քաղաքացիական […]

Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ […]

Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ: Արդյունքում կոմայի մեջ են ընկել

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի մի հատվածում դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող որոշ ԵԿՄ-ականներ թունավորմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ընդ որում, թունավորման դեպքերը երկու անգամ են եղել։ Մեզ տեղեկացրին, որ առաջին թունավորման ժամանակ ԵԿՄ-ի կազմում դիրքեր բարձրացածներից երկուսը կոմայի մեջ են ընկել՝ ստացած ծանր թունավորումից։ Երկրորդ անգամ թունավորման դեպքի ժամանակ նման ծանր դեպք չի […]

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀԿ ԳՄ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, […]

Ականատես կլինենք կառավարության շենքի դրոշի տակ պոռնոֆիլմ նկարեն

Մատենադարանի տարածքը ոմանց համար դարձել է «սեքս պավիլիոն» ։ ԿԳՄՍ նախարարության ու մատենադարանի տնօրինության անգործությունը մի օր էլ կհասցնի նրան, երբ մի անգամ էլ ականատես լինենք կառավարության շենքի դրոշի տակ պոռնոֆիլմ նկարեն, ինչպես մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ Էրեբունի ամրոցում: Լիլիթ Պետրոսյան

2018թ.-ին հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ

«Հետքը» գրում է, որ 2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան […]

Եթե Հայաստանը պնդի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի. Հաջիզադե

Եթե Հայաստանը պնդի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի: Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունն է: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում: Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, դա իր իսկ ընտրությունն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի