19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Համընդհանուր հայտարարագրման համակարգը կձախողվի՞

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր: Այս ընթացքում տարբեր մասնագետներ զգուշացնում էին, որ մեր երկիրը, […]

Ընտրությունների շունչը զգացվում է: Իշխանության օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է փոշմանել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ վճռվելու է «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, առաջարկել է հրաժարվել այս դրույթից։ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, […]

Փաշինյանը նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն […]

Երիտասարդի աղոթք

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Քո կարոտից անշնչացած …

Հանրահաշիվ Աշխարհի ամենաուժեղ թիվը 7-ն է: Յոթի դեմ խաղ չկա: Յոթից ներքեւ՝ զրո: Յոթից վերեւ՝ 0, ու բացականչական նշան: Դատեք ինքներդ, քանի որ ավելի լավ է յոթ անգամ դատել, քան յոթ տարի նստեցնել. ծիածանի յոթ գույները, շաբաթվա յոթ օրերը, երաժշտության յոթ նոտաները, մարդու յոթ զգայարանները, ձեռքի յոթ հիմնական մատները, մոլորակի յոթ աշխարհամասերը, դեմքի յոթ արտահայտությունները, […]

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն

Տղամարդը եւ կինը Վիկտոր Հյուգոյի հիանալի ձեւակերպումներում

Տղամարդն արարածներից բարձրագույնն է, Կինը` իդեալներից վսեմագույնը… Տղամարդն ուղեղ է, Կինը` սիրտ… Ուղեղը լույս է տալիս, սիրտը` սեր, Լույսն արգասավորում է, սերը հարություն է տալիս: Տղամարդն ուժեղ է մտքի շնորհիվ, Կինը ուժեղ է` արցունքների… Միտքը համոզում է, արցունքները` հուզում… Տղամարդն ունակ է ամենայն հերոսության, Կինը` ցանկացած նահատակության… Հերոսությունն ազնվացնում է, Նահատակությունը` բարձրացնում: Տղամարդը կոդ է, […]

21-րդ դարի տառապանքը. ինչպես պայքարել

Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, դա ոչ թե դարի հիվանդությունն է, այլ դարի տանջանքը: Նևրոզը հիմնականում առաջանում է սթրեսային իրավիճակներից հետո: Այն կարող է բերել ճնշման փոփոխության, գլխապտույտների, գլխացավերի, գերգռգռված վիճակի, ինչպես նաև կարող է առաջացնել սեռական խանգարումներ կանանց ու տղամարդկանց մոտ: Զաքարյանի խոսքով` նևրոզը սիրո թշնամին է, քանի որ սեռական ցանկությունն է նվազեցնում: […]

Ի՞նչ աքսեսուարներ են նորաձև աշնանը /ֆոտոշարք/

Այս աշնանը ոճաբաններն առաջարկում եմ կրել խոշոր աքսեսուարները, խոսքը վերաբերում է թե՛ ականջօղներին, թե՛ վզնոցներին, թե՛ թևնոցներին և թե՛ կրծքակալներին(բրոշ): Այս սեզոնի առանձնահատությունն այն է, որ աքսեսուրաների երանգները պետք է լինեն չեզոք՝ զուրկ վառ գույներից, սակայն դրանք խորհուրդ է տրվում համադրել համարձակ երանգներով հագուստների հետ: 2015 թվականի աշնանը, սակայն, պետք է խուսափել մազակալներից, որոնք այլևս ակտուալ չեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի