21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

2018թ.-ին հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ

«Հետքը» գրում է, որ 2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։

Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։

Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» Ա/Ձ-ի և «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝  51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ