05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. թյուրքագետ

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։

Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։

Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։

Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։

Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը կարդալ այստեղ

Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։

Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ