23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Որեւէ երկրի անվտանգության երաշխիքը տվյալ երկրի բանակն  է՝ լավ սպառազինված եւ մարտունակ․․․եւ ոչ՝  չեղած, մտացածին, մանիպուլյատիվ <խաղաղությունը>․․․․․Ելակախեղդ արեցիր մի ամբողջ երբեմնի մարտունակ  բանակ եւ անվտանգ  երկիր, հերիք է ճամարտակես, հե-րիք է․․․ Հերիք է խաղաղություն բառը  ծամոնի պես ձգես  եւ   պատերազմի մեջ պահես երբեմնի անվտանգ երկիրը։ […]

Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել /Տեսանյութ/

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։

Հրաշքի եւ երազանքի պահը. Մայր Աթոռը բացել է արխիվները /Տեսանյութ/

Վազգեն Ա Վեհափառը խորհրդային Հայաստանի վերջին մյուռոնօրհնեքը կատարեց 1983 թվականին։ Այդպիսով՝ Խորհրդային Միության տարիներին Նորին Սրբությունը կարողացավ ընդհանուր առմամբ 4 մյուռոնօրհնեք կատարել։ «Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ […]

27-ամյա տղամարդը ներկայացել է անչափահաս՝ աղջիկներին սեռական բռնության ենթարկելու համար

Նեբրասկայի միջնակարգ դպրոցի աշակերտ ներկայացած 27-ամյա Զաքարի Շեյքը ավելի քան 50 օր ծպտվել է որպես ավագ դպրոցի աշակերտ՝ ավելի քան մեկ տասնյակ աղջիկների շահագործելու և սեռական բռնության ենթարկելու նպատակով, ընդ որում նրանցից ոմանք դեռևս 13 տարեկան էին: The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին դատարանը վճիռ է ընդունել սեռական բռնության, էլեկտրոնային կապի միջոցներով երեխաներին գայթակղելու […]

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի վերացնի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատմական թշնամանքը․ Известия 

Ադրբեջանի ռազմական մեկօրյա գործողության հետևանքով 150 հազար արցախցիներ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ ոտնձգությունների և ենթադրյալ հաշվեհարդարից վախի պատճառով.,  ABC News-ի փոխամցմամբ՝ այս մաիսն գրել է Известия-ն։ 2020-ի պատերազմից և եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե 4 տարի անց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը դեռ մշակվում է և մնում […]

Մեկ տարի առաջ այս օրը ու այս ժամին պարզ դարձավ՝ երևանցին մերժում է ՔՊ կուսակցության

Մեկ տարի առաջ այս օրը ու այս ժամին պարզ դարձավ՝ Երևանցին մերժում է ՔՊ կուսակցությանը։ Երևանում ընտրության իրավունք ունեցողներից ՔՊ-ին ձայն տվեց ընդամենը 9%ը: Անցավ ուղիղ մեկ տարի, ու քաղաքը հայտնվել է աննախանձելի վիճակում՝ տարբեր ոլորտներում։ Հիմա՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ին, ՔՊ ավագանու առաջին համարը, կոալիցիոն «քաղաքապետը» հայտարարեց՝ առաջարկեք մեխանիզմ, որով գնանք արտահերթ ընտրությունների։ Մեխանիզմն […]

Ի՞նչ է կատարվում Արցախի նախկին ղեկավարների հետ ադրբեջանական բանտերում․ BBC-ի անդրադարձը

Լրագրող Լիլիթ Շահվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների հարազատների ու փաստաբանների հետ։ Նշվում է, որ կապ է հաստատվել նրանցից երկուսի ընտանիքի անդամների հետ։ Վերջինները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են գաղտնիության պայմանով։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի