06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր ժամացույցի մարտկոցը պետք է փոխել 10 տարի հետո /Տեսանյութ/

G-SHOCK-ը ներկայացրել երկու նոր ժամացույց, որի սեփականատերը մարտկոցը պետք է փոխի տասը տարի հետո։

GD010 RUGGED DIGITAL-ը եւ GA010 RUGGED COMBI-ն կարող են պարծենալ մարտկոցի 10-ամյա ծառայությամբ։

Բրենդը հավատարիմ է մնացել G-SHOCK-ի դիզայնին՝ առաջարկելով հարմար գործառույթներ, ինչպիսին են վայրկենաչափը եւ համաշխարհային ժամանակը։

Մոդելն ունի նաեւ լուսադիոդային լապտերիկ, եթե օգտատերը ցանկանա կողմնորոշվել գիշերը։

GA010 RUGGED COMBI-ն միավորում է անալոգային եւ թվային դիսփլեյները։

Անալոգային թվացույցի ներսում գտնվում է ոչ մեծ ուղղանկյուն, որի վրա երեւում է ժամանակը թվային տեսքով։ Ժամացույցը նաեւ կարող է պարծենալ նույն հարմար գործառույթներով, ինչ եւ GD010-ը։

GD010 RUGGED DIGITALը եւ GA010 RUGGED COMBI-ն արժեն 99 եւ 120 դոլար համապատասխանաբար։ Երկու մոդելները արդեն հասանելի են G-SHOCK կայքում։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ