14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 450-ը /Տեսանյութ/

Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը վիրավորվել Լիբանանում անլար կապի սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Զինված «Հըզբոլլահ» խմբավորման կողմից օգտագործվող դյուրակիր ռադիոսարքերը պայթել են մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններում, Բեքաա հովտում և հարավային Լիբանանում, որոնք համարվում են նրա հենակետերը: Պայթյուններից մի քանիսը տեղի են ունեցել 12 մարդկանցից մի քանիսի […]

Հանցագործները ԱԱԾ համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում կանխել

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով: Խոսենք փաստերով Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին […]

Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել արցախցիների դեմ թշնամանք սերմանելու հստակ մտադրությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, իսկ կեսօրին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի հոգեւոր առաջնորդը պատարագ կմատուցի։ Երեկ երեկոյան էլ Արցախի […]

Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ […]

Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի որդին հուզվել է

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ասում է․ -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։ -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում։ -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվեցնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր […]

Բան չմնաց

Շուտով, շատ շուտով, հայ մարդու ազգայնական տեսակը կվերածվի փոքրամասնության, աղանդի։ Ինչպես, որ այսօր քրիստոնեական շատ աղանդներ։ Գալու է օրը, որ այս տեսակին, երբ հանդիպեն փողոցում, կամ՝ որեւէ այլ միջավայրում, իրար մեջ կփսփսան, կամ՝ մատնացույց կանեն. թե՝ «էս խղճուկը, «Անուղղելի Հայրենապաշտ» գաղափարադաստիարակչական, քաղաքական աղանդի ներկայացուցիչ է։ Հեռու կմնաք այս՝ Հայենիք քարոզողներից։ Սրանք, այն տեսակն են, ովքեր […]

Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»: Հարց է ծագում՝ եթե այդքան ինքնիշխան ու անկախ ենք, բա ինչի՞ ենք այդ հարցը քննարկում ֆրանսիացի եվրոնախարարի հետ: Թե՞ եվրոպական հպատակություն ընդունելն է տեղավորվում էլ ավելի ինքնիշխան ու անկախ լինելու կոնցեպտի մեջ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի