05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի որդին հուզվել է

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը գրում է․

«Ասում է․
-Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։
-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում։
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվեցնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…

Մա’մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով
Ու ես չգիտեմ, ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել են ամենամեծ մոտիվացիան,  որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ են ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ