25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2024

Ինչո՞ւ եւ ինչո՞վ է այսօր ՀՀ անկախության օրը. Փաշինյանի տեսանյութն իր աշխատասենյակից /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է  հրապարակել իր աշխատասենյակից  «Սեպտեմբերի 21. Ինչո՞ւ եւ ինչո՞վ է այսօր ՀՀ անկախության օրը» վերտառությամբ եւ շնորհավորել է ՀՀ անկախության օրը: «1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հհ-ում տեղի է ունեցել անկախության հանրաքվե եւ ՀՀ քաղաքացիները ահա այս քվեաթերթիկի միջոցով կատարել են իրենց ընտրությունը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն եք, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն […]

ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է տուն

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան […]

5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչո՞ւ են ԱԺ-ում նախապես նվերներ գնում եւ պահեստավորում

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Այն, որ էկոնոմիկայի նախարարն արգելում է պետական միջոցներով գործընկերներին նվերներ գնել, ընդունելի եւ գովելի է, սակայն Ազգային ժողովի համար նման օրենքը «չգրված օրենք» է. գնումներ են կատարում եւ պահեստավորում։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային ժողովի գնումները, նկատեց՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպման համար հուշանվերների ձեռքբերման նպատակով ԱԺ-ն ծախսել է […]

ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ

«Ժողովուրդ»-ը գրում է.  «Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։ 1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը. իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» […]

Լուլուն ու Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ

«Հրապարակ»-ը գրում է. ՔՊ նախաձեռնող խմբի նախօրեի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում։ Նշենք, որ ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր»։ Պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է […]

Բեյրութում զոհվել է «Հըզբոլլահի» գլխավոր հրամանատարը /Տեսանյութ/

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին ուրբաթ օրը հասցված Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը, ինչը կարող է մեծապես սրել համապարփակ պատերազմի մտավախությունները: Հըզբոլլահը հաստատել է Իբրահիմ Աքիլի մահը այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ նա Հեզբոլլահի մի քանի բարձրաստիճան գործիչներից մեկն է, որոնք սպանվել են հարվածի ժամանակ: Ավելի վաղ լիբանանյան պաշտոնյաները հայտնել […]

ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանից

«Հրապարակ»-ը գրում է. «Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։ Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է: Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և […]

Անկախության խոցելիությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ներկայումս գործող վարչակազմով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անկախության հանրաքվեից 3 տասնամյակ է անցել, սակայն առավել քան երբևէ, այս մեծագույն գաղափարի պաշտպանությունը, այսօրվա Հայաստանում, խիստ կասկածի տակ է: Անկախության խոցելիությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ներկայումս գործող վարչակազմով, ով անկախության, ինքնիշխանության կեղծ կարգախոսների անվան տակ, մեր երկրի պետականության հետ առնչվող ցանկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված