27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անկախության խոցելիությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ներկայումս գործող վարչակազմով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Անկախության հանրաքվեից 3 տասնամյակ է անցել, սակայն առավել քան երբևէ, այս մեծագույն գաղափարի պաշտպանությունը, այսօրվա Հայաստանում, խիստ կասկածի տակ է:
Անկախության խոցելիությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ներկայումս գործող վարչակազմով, ով անկախության, ինքնիշխանության կեղծ կարգախոսների անվան տակ, մեր երկրի պետականության հետ առնչվող ցանկացած ինստիտուտ, խորհրդանիշ արմատախիլ անելու գործառույթ է իրականացնում:
Հանրապետականի նպատակներն ու կամքն իր հիմնադրման օրվանից հետո անփոփոխ են և կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից մինչև Սերժ Սարգսյանը, միմյանց լրացնելով գործել ու գործում են մեր պետականության և անկախության պաշտպանության դիրքերից:
Առկա բավականին բարդ ու ծանր ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների ֆոնին, ՀՀԿ-ի քաղաքական կուրսը հիմնված է երկրում այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որի պայմաններում հայկական պետականությունը կլինի առավելագույնս պաշտպանված, իսկ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ինստիտուտներն ու կառույցները` լիարժեք կայացած և ֆունկցիոնալ»:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ