«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։ Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է […]