22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շինարարության ետևում Գլխավոր դատախազության պաշտոնյայի եղբայրն է կանգնած. Hetq.am

Hetq.am-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրը՝ Զավեն Օվսյանը Երևանի Ազատության պողոտա 14/3 հասցեում շինարարություն է սկսել, ինչը դարձել է հարակից շենքերի բնակիչների բողոքի և դժգոհության պատճառ: Բնակիչների ահազանգմամբ՝ նախատեսվող շինարարությունը կարող է վնաս հասցնել իրենց շենքերի սեյսմիկ կայունությանը, ինչպես նաև սահմանափակել իրենց տեղաշարժը առանց այն էլ նեղ բակային տարածքում։

Ազատության 14/3 հասցեում նախկինում եղել է մոտակա բնակելի շենքերի կաթսայատունը, որը վաղուց այլևս չի գործում։ Պարզելու համար, թե ով է տարածքի սեփականատերը, հուլիսի 3-ին դիմումներ ենք ուղարկել Կադաստրի կոմիտե, բացի դրանից նաև հարցումներ՝ Երևանի քաղաքապետարան տարածքում նախագծման և շինարության թույլտվությունների պատճենները ստանալու համար։

Ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված տարածքն առաջացել է 4 տարբեր կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից, և առաջին անգամ պետական գրանցում է ստացել 2019թ․, և գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Վահան Ավագյանի անվամբ։ Այնուամենայնիվ, Կադաստրի կոմիտեն թերի է պատասխանել մեր դիմումին, քանի որ չի նշել, թե ով կամ ովքեր են եղել այդ տարածքի ավելի վաղ եղած սեփականատերերը։ Դա պարզելու համար մենք լրացուցիչ հարցում ենք ուղարկել։

Բացի նշված տարածքից հետագայում Երևանի քաղաքապետարանը ուղղակի վաճառքի ձևով լրացուցիչ հողամասեր է օտարել Վահան Ավագյանին։ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2019թ․ մայիսի 14-ի որոշմամբ՝ Ազատության պողոտայի 14/3 հասցեին կից՝ 31.02 քմ և 38.28 քմ մակերեսներով հողամասերին տրամադրվել են համապատասխանաբար` «Ազատության պողոտա, հ.14/6 » և «Ազատության պողոտա, հ.14/7» հասցեները, և քաղաքապետի նույն որոշմամբ՝ Երևան համայնքին պատկանող այդ հողամասերն այնուհետև վաճառվել են Վահան Ավագյանին՝ տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1 մլն 141 հազար դրամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ