06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Փախստականների  ճամբարը մեկ շաբաթվա ընթացքում ենթարկվել է 63 տարբեր հարձակումների /Տեսանյութ/

Իսրայելական ուժերը միայն անցած շաբաթվա ընթացքում 63 հարձակում են իրականացրել Նուսեյրաթ փախստականների ճամբարի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 91 պաղեստինցի և վիրավորվել 251-ը՝ ըստ Գազայի լրատվամիջոցների գրասենյակի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, հայտնել է, որ Իսրայելը բանակցողներ կուղարկի՝ հինգշաբթի օրը վերսկսելու գերիների փոխանակման բանակցությունները: Եմենի հութիները խոստացել են շարունակել […]

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց:   Ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության […]

Բայդենը դուրս է գալիս մրցապայքարից /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հեռանում է պայքարից և հավանություն է տվել փոխնախագահ Կամալա Հարրիսին, ով կփոխարինի իրեն Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի պաշտոնում: Այս արտառոց որոշումը  էլ ավելի է խարխլում  Սպիտակ տան համար առանց այն էլ դրամատիկ մրցավազքը: 81-ամյա պարոն Բայդենը կիրակնօրյա գրավոր հայտարարության մեջ ասել է, որ «մեծագույն պատիվ է» հայրենիքին ծառայելը, բայց նրա հեռանալը «բխում […]

Եղանակը ավելի կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում […]

Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախ և առաջ՝ Իրանը

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Սարգիս Խաչատրյան․ «Կարո՞ղ ենք փաստել, որ Թրամփի վրա կատարած մահափորձը կապահովի հենց Թրամփի հաղթանակը»։ Արմեն Աշոտյան․ Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без […]

Սյունիքում մեքենան կայանելու համար վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին

Հուլիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 20։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Հրայր Ա․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Մեղրիի մաքսատան հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. հիմնական իրադարձությունների ցանկ, օր 876

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի վրա ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել, վնասվել են առանձնատներ և բնակելի շենք, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։ Պլեշչիիվկա գյուղում հրետանային գնդակոծության հետևանքով ամուսիններ են զոհվել, իսկ Հրոդիվկա գյուղում հարվածի հետևանքով սպանվել  է երեք կին։ Ռուս զինվորականները նաև երկու կառավարվող ռումբ են նետել Դոնեցկի Վելիկա […]

Հիմա բոլորը փորձում են արդարանալ․ Տիգարն Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին, Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին: Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի