23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը

Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը: «Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ (արցախյան 1-ին պատերազմի տարիներին) թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել: Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո […]

Կարճատև անձրև է սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևան քաղաքում հուլիսի 24-ին, 25-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին երեկոյան […]

Անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. «Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրանց քայլերը, դրական փոփոխություններ տեսնել մեր կյանքում: Այդ մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում` նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, իրենց կարգավիճակից կամ ինչ-ինչ արտոնություններ չկորցնելու համար են […]

«Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշԱրսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ […]

Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի: ՀՀ իշխանության քաղաքական […]

Հերիք չէ՞, խաբեք ժողովրդին։ Ի՞նչ ԵՄ անդամակցություն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը։ Երկու օր է ռադիոյից մինչեւ հեռուստացույց,հեռախոսից  մինչեւ սառնարան խոսում են ԵՄ-ի 10 միլիոնի ու վիզաների ազատականացման հնարավորության մասին։ Հերիք չէ՞, խաբեք ժողովրդին։ Ի՞նչ ԵՄ անդամակցություն։ Ո՞վ է […]

Ցույցեր՝ ընդդեմ զբոսաշրջիկների

Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ իսպանական Մայորկա հայտնի առողջարանային կղզում տեղացիները հավաքվել էին ցույցեր կազմակերպելու ընդդեմ զանգվածային զբոսաշրջության։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը մոտ 50 հազար է եղել, հաղորդում է DW-ն: «Զանգվածային զբոսաշրջությունը դժվարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց […]

Պաղեստինյան հակառակորդները համաձայնագիր են ստորագրել /Տեսանյութ/

Պաղեստինում գործող խմբակցությունները համաձայնության են եկել «ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարության» շուրջ: Պաղեստինյան խմբավորումները ստորագրել են «ազգային միասնության» համաձայնագիր, որի նպատակն է պահպանել Պաղեստինի վերահսկողությունը Գազայի վրա, երբ Իսրայելի պատերազմն ավարտվի: Երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո երեքշաբթի օրը Չինաստանում կնքված գործարքը հիմք է ստեղծում «ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարության» համար, որը կկառավարի հետպատերազմյան Գազայի հատվածը, ասել է […]

Հարիսը ունի արդյոք բավարար աջակցություն՝ Բայդենին փոխարինելու համար /Տեսանյութ/

Փոխնախագահ Քամալա Հարիսը գրավել է բավականաչափ դեմոկրատ պատվիրակների աջակցությունը՝ կուսակցության նախագահի թեկնածուն դառնալու համար, հաղորդում է BBC-ի ԱՄՆ գործընկեր CBS News-ը։ Երկուշաբթի երեկոյան Associated Press-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ տիկին Հարիսը ստացել է ավելի քան 1976 պատվիրակների հավանությունը, որն անհրաժեշտ էր քվեարկության առաջին փուլում առաջադրումը շահելու համար: Տիկին Հարրիսն ասաց, որ ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված