01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քրեական աշխարհ+իշխանություն: Նրանք և նրանց զավակները շարունակելու են կրակել, սպանել, ծեծել

Գործարար Սամսոն Գրիգորյանը գրում է. «Երբ «քրեական հեղինակությունները» ընտրությունների ժամանակ իշխանական թևի հիմնական ակտիվն են, երբ տարբեր բարձրաստիճան ուժայինների, պատգամավորների, պաշտոնյաների հետ քավոր-սանիկ-խնամի են դառնում, երբ հասարակությունը պարբերաբար ռեստորաններում և այլ ժամանցի վայրերում նշված անձանց միասին է տեսնում…

Ապա նրանք և նրանց զավակները շարունակելու են կրակել, սպանել, ծեծել։ Իսկ հասարակությունը լուռ է մնալու, որովհետև երկրի երկու գերհզոր կառույցների (քրեական աշխարհ+իշխանություն, ինչու չէ նաև ընդդիմություն) դեմ դուրս գալով, ոչ ոք, ոչ մի շանս չունի փրկվելու։
Մինչ այդ…

Ժպտացեք և թաթիկով արեք, չէ՞ որ ապրում եք աշխարհի ամենաժողովրդավարական և արդար երկրում։

ՀԳ ընդամենը մի քանի ամսում երեք սպանություն՝ հեղինակությունների որդիների մասնակցությամբ։ Ինձ համար ողբերգություն է նաև, այդ երեք երիտասարդների մարդասպան դառնալը։ Եվ դա էլ համարում եմ իշխանության հանցավոր մեղսակցում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ