16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2024

Նոր մանրամասներ․ հայտնի է՝ ով է սպանել Սեւանի ավագանու անդամին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի), քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ […]

Ընդդիմությունը պատրաստվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը: […]

Առնվազն 17 մարդ է զոհվել Բանգլադեշում բողոքի ցույցերի պատճառով /Տեսանյութ/

Հազարավոր ուսանողներ բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով քաղաքացիական ծառայության աշխատանքի ընդունման խտրական կանոնների դեմ: Փայտերով և քարերով զինված հազարավոր ուսանողներ Դաքայում կռվել  են զինված ոստիկանների հետ, որի պատճառով  Բանգլադեշի իշխանությունները դադարեցրել են բջջային ինտերնետի որոշ ծառայություններ՝ ճնշելու համար բողոքի ցույցերը: Ոստիկանության հետ բախումների ժամանակ Դաքայում սպանվել է 11 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ում մարմինը […]

Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիեւից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատեւ զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։ Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության […]

Փակ հանդիպում է տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում: Սամվել Բաբայանը ակտիվանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել […]

Էլի մի ՔՊ-ական, ով հեղափոխությունից հետո բարգավաճել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի […]

«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն […]

Հրատապ: Երեւանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 12-ին, 14-17-ը, Շենգավիթում՝ հուլիսի 14-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 14-ին և 16-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 17-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։  

Հրաշագործ դդմիկը

Դդմիկը(Кабачок) պարունակում է 5,2% ածխաջրեր, 0,6% սպիտակուց, ասկորբինաթթու (C վիտամին), կարոտին, պեկտինային նյութեր և կալիումի, կալցիումի, մանգանի, երկաթի հանքային աղեր: Կալիումի աղերը դդմիկում մեկուկես անգամ ավելի շատ են, քան սպիտակագլուխ կաղամբում: Դդմիկում բջջանյութի ցածր պարունակությունը թույլ է տալիս այն օգտագործել դիետիկ սննդում` ստամոքսի լորձաթաղանթի պահպանման համար: Դդմիկի առավելությունները՝ 1. Սիրտը, անոթները. կալիումի և մանգանի մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի