Սպասվում են տեղումներ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում
սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 19–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։