22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաշագործ դդմիկը

Դդմիկը(Кабачок) պարունակում է 5,2% ածխաջրեր, 0,6% սպիտակուց, ասկորբինաթթու (C վիտամին), կարոտին, պեկտինային նյութեր և կալիումի, կալցիումի, մանգանի, երկաթի հանքային աղեր: Կալիումի աղերը դդմիկում մեկուկես անգամ ավելի շատ են, քան սպիտակագլուխ կաղամբում: Դդմիկում բջջանյութի ցածր պարունակությունը թույլ է տալիս այն օգտագործել դիետիկ սննդում` ստամոքսի լորձաթաղանթի պահպանման համար:
Դդմիկի առավելությունները՝
1. Սիրտը, անոթները. կալիումի և մանգանի մեծ պարունակության շնորհիվ դդմիկը սնում է սրտամկանը: Երկաթը լավացնում է արյան հատկությունները: Որքան շատ է երկաթը, այնքան շատ թթվածին կա արյան մեջ, իսկ որքան շատ է թթվածինը, այնքան շատ ծանրաբեռնվածություն կարող է տանել մեր օրգանիզմը` առանց բացասական հետևանքներ կրելու:
2. Կառուցվածքավորված ջուր: Դդմիկի 90%-ը ջրից է կազմված: Այդ բջջահյութը բնական հեղուկ է, որը լավ է յուրացվում մեր օրգանիզմի կողմից և սնուցում է այն:
3. Լյարդը: Լեղու կանգի դեպքում դդմիկը հիանալի կերպով բեռնաթափում է լյարդը: Օգնում է նույնիսկ լեղապարկի բորբոքման դեպքում:
4. Խարամների դեպքում: Եթե դուք գիտեք, որ ձեր օրգանիզմն աղտոտված է, մեկ շաբաթ ամեն օր կերեք նվազագույնը 200գ դդմիկ:
5. Ստամոքսը: Դդմիկը պարունակում է բջջանյութի քիչ քանակություն, ուստի հատկապես օգտակար է աղեստամոքսային ուղու վիրահատության ենթարկված մարդկանց:
6. Ցելյուլիտի դեպքում օգնության է հասնում դդմիկի այն նույն` ավելորդ հեղուկը դուրս հանելու ունակությունը, որը կանանց կօգնի հաղթահարել հռչակավոր “նարնջի կեղեւը”:
7.Դդմիկն օգտակար է երիկամների համար: Այն օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը: Եթե դուք սկսել եք այտուցներ նկատել, ուրեմն դդմիկային սննդակարգը ձեզ համար օգտակար կլինի:
8. Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Դդմիկը հազվագյուտ բանջարեղեն է, որը չի կորցնում իր օգտակար հատկությունները երկարատև պահպանման ժամանակ: Նույնիսկ Նոր տարուց առաջ կարող եք ձեր օրգանիզմն ամրացնել C, B1, B3, A վիտամիններով: Իսկ դա միշտ ավելի լավ է, քան քիմիական ճանապարհով ստացած վիտամիններն ու հաբերը:
9. Առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար: Արտաքին օգտագործման ձևով դմիկի պտղամիսը հիանալի սպիտակեցնում և երիտասարդացնում է մաշկը:
Դիմակ դդմիկի հյութով և ձվով
Ձվի հարած դեղնուցին ավելացնել դդմիկի քերած և քամած պտղամսից ստացված մեկ թեյի գդալ հյութ: Դիմակը քսել դեմքին, 15-20 րոպեից հանել նախ` տաք, այնուհետև` սառը ջրով թրջված բամբակյա խծուծով:
10. Դդմիկը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարախտի դեպքում: Այն պարունակում է շաքարախտով հիվանդներին ամենից շատ անհրաժեշտ միկրոտար-րեր, այդ թվում և բնական շաքարներ:
11. Դդմիկը պարունակում է հակաօքսիդանտներ: Սրանք նյութեր են, որոնք մեզ օգնում են պայքարել ծերացման դեմ: Որպեսզի դրանք լիարժեքորեն ծառայեն մեր օրգանիզմին, հարկավոր է բանջարեղենի նվազագույն ջերմամշակում: Ուստի բավական է դդմիկի թեթևակի շոգեխաշումը կամ 10 րոպե ջեռոցում պահելը:
12. Այն արդյունավետ է նաեւ հոդաբորբի դեպքում: Կանոնավոր օգտագործման դեպքում դդմիկն օրգանիզմից հանում է աղերի ավելցուկն ու օգնում մաքրել հոդերը:
13. Թունավորման դեպքում: Օրգանիզմի մաքրման անհետաձգելի միջոցառումներից հետո դդմիկի մեծ պարունակությամբ սննդակարգ պահպանեք:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ