23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից:

Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»:

Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ