24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունը պատրաստվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը:

Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է ունենում դասախոսների, մշակույթի եւ այլ ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի սեպտեմբերից շարժումը ավելի ընդլայնվի, եւ զուտ քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական: Դե իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նշենք, որ սեպտեմբերից, հանրահավաքներին եւ ակցիաներին զուգահեռ, ԱԺ նիստերը նույնպես սկսվում են, եւ քաղաքական թեժ մթնոլորտը առաջիկայում ապահովված կլինի»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ