23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Մեծ ծավալներով սպառազինվելով Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում: Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ […]

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն․ արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում: Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի […]

Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երևան քաղաքում հունիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու […]

Գազայի խափանված ջրային համակարգը  վարակիչ հիվանդությունների պատճառ է դարձել /Տեսանյութ/

Մոտ 40 աստիճանի հասնող կիզիչ եղանակը Գազայում  և մաքուր ջրի բացակայությունը բազմաթիվ հիվանդությունների և մահերի պատճառ են դարձել: Վրանաբնակ գաղթականներից մեկի փոխանցմամբ՝ վիճակը գնալով վատանում է: «Մեր վրանի ջերմաստիճանն աներևակայելի է, իսկ ջուրը, որը խմում ենք, միանշանակ աղտոտված է, քանի որ հիվանդանում են և՛ երիտասարդները, և՛ մեծերը»: Փախչելով իրենց ավերված տներից՝ հարյուր հազարավոր Գազայի բնակիչներ […]

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում: Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի […]

Գլխավոր դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Սպիտակցի Հայկոյի որդուն. Ժողովուրդ

Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։ Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ […]

Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն․ Հրապարակ

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։ […]

Ձեզնից ի՞նչ հակահերոս, երբ դուք անգամ մի րոպե հերոս չեք եղել, պարոն Պետրոսյան

Մեդիահաբը գրում է․ .․․ «Հանդիպել եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Մնալու ենք Ոսկեպարում, այստեղ վճռվում է ամբողջ պետականության հարցը. կուլմինացիան լինելու է Երևանում»,- 2024 թվականի մարտի 27-ին հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ մինչև վերջ մնալու է գյուղացու կողքին։ Իրավամբ, ինչպես և ասել էր Պետրոսյանը, մայրաքաղաքի սրտում կուլմինացիա եղավ, սակայն, չգիտես […]

ԱԺ աշխատակազմի «տուրիստները»: Ամառային վոյաժների շրջանը բացված է. Հրապարակ

Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։ ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի