04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ աշխատակազմի «տուրիստները»: Ամառային վոյաժների շրջանը բացված է. Հրապարակ

Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։

ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։

11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։

Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ