Եղանակը շարունակում է տաքանալ.
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 14-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Տեղումներ կդիտվեն նաև մարտի 15–ի երեկոյան ժամերին։