Էլեկտրական մեքենան 1 լիցքավորմամբ հեռավորության ռեկորդ է սահմանել. /Տեսանյութ/
Motor.ru-ի փոխանցմամբ՝ Mercedes-Benz EQXX-ը ցույց է տվել ռեկորդային արդյունք: Մարտկոցի մեկ լիցքավորմամբ նա մեկնել է 1010 կմ՝ Էր Ռիադից Դուբայ: Ընդ որում, վերջում էներգիա էր մնացել ևս 309 կիլոմետրի համար։ Երթուղին անցնում էր քաղաքի փողոցներով և մայրուղիներով, իսկ դրսում +34 աստիճան տաք էր այդ պահին։ Մանրամասները՝ կից տեսանյութում: