27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 11, 2024

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատում։ Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։ Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, […]

Երկարակեցության գաղտնիքները. /Տեսանյութ/

Օկինավայի միջազգային համալսարանում ավելի քան 1 000 երկվորյակների մասնակցությամբ հետազոտությունը ապացուցել է, որ մարդկային կյանքի տեւողությունը շատ բանով կախված է գենետիկայի եւ կենսակերպի համադրումից: Daily Mail-ի փոխանցմամբ՝ առողջական վիճակը եւ երկարակեցությունը 75 տոկոսով կախված են կենսակերպից եւ 25 տոկոսով՝ գեներից։ Բայց հասուն եւ տարեց տարիքում ավելի մեծ դեր են սկսում խաղալ գեները։ Այսպես, «երկարակեցության հատուկ […]

Ուկրաինա. Օդեսայի շրջանում ռուսական 10 անօդաչու թռչող սարք են խոցել. /Տեսանյութ/

Մարտի 11-ի գիշերը Ռուսաստանը կրկին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի շրջանում։ Հարավային Ուկրաինայի պաշտպանության ուժերի տվյալներով՝ ընդհանուր առմամբ զանգվածային հարձակումների մի քանի ալիքներ են սկսվել, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել 10 «Շահեդ-131/136» անօդաչու թռչող սարք, սակայն չի հաջողվել կանխել բոլոր հարձակումները։ Արդյունքում, Օդեսայի մարզում տարբեր ենթակառուցվածքների վնասներ են հասցվել, վնասվել են […]

Զոհերի թիվը հասել է 589-ի. /Տեսանյութ/

Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում կորցրել է 589 մարդ։ Նշենք, որ անկլավում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը ունեցել է 249 զոհ։ Հիշեցնենք, որ կրքերը Մերձավոր Արևելքում կտրուկ բորբոքվեցին հոկտեմբերի 7-ին […]

Վարչապետի ցնցող հայտարարությունը հայերի ցեղասպանության մասին. /Տեսանյութ/

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի հայկական Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը։ «Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի հանդուրժի Էրդողանի բարոյախոսությունը, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայերի Հոլոքոստը և քրդերի զանգվածային ջարդեր կազմակերպում իր երկրում»,- Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել […]

Ով է ճանաչվել «Միսս աշխարհ 2024». /Տեսանյութ/

CNN-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան: Աշխարհի տարբեր կողմերից ժամանած 112 գեղեցկուհիներ մրցում էին առաջին տեղը նվաճելու համար: Մրցույթի լավագույն եռյակը կազմել են Լիբանանի ներկայացուցիչ Յասմինա Զեյթունին, Տրինիդադ եւ Տոբագոյից Աչե Աբրահամսին եւ Բոտսվանան ներկայացնող Լեսեգո Չոմբոին: Կրիստինա Պիշկովան 25 տարեկան է, […]

Եղանակը կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։ Երևանում մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Քսանևիններորդ օր ﬔծ պահոց

Օրհնեալ գովեալ ըլլայ անհուն ողորմութիւնդ, Տէ՛ր իմ Յիսուս, որ ինծի սիրտ տալու համար՝ աւետարանին խօսքերով զքեզ նմանցուցիր անիրաւ դատաւորի մը, որպէս զի ես չդադրիմ աղօթելէ: Արդ կ’աղաղակեմ առ քեզ. «Դատ արա ինձ տէր յոսոխէ իմմէ», որ է սատանան: Եթէ դու դատաւորդ չհալածես անոր փորձութիւնները, անոր ըրած անիրաւութիւնները, ես չեմ կրնար ազատիլ, վասն զի ﬕշտ շուրջս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի