27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 8, 2024

Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը

Կառուցվել է 1892 թվականին, անխափան գործել է մինչև 2023 թ․ սեպտեմբերի 27-ը։ Հետագայում գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում՝ Մարտունի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։ Հիմնվել է […]

Նեյրոնային պրոցեսորով առաջին համակարգիչները կթողարկվեն գարնանը. /Տեսանյութ/

Windows Central-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը կներկայացնի արհեստական բանականության (ԱԲ) աջակցությամբ առաջին համակարգիչները։ Աղբյուրները հայտնել են, որ գարնանը ընկերությունը կթողարկի ԱԲ աջակցությամբ առաջին համակարգիչները՝ Surface Pro-ն և Surface Laptop-ը։ Microsoft-ի սարքերը կհամալրվեն Intel Core Ultra և Qualcomm Snapdragon X Elite չիպերով՝ նեյրոնային պրոցեսորի NPU-ներով։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Դպրոցից հարյուրավոր աշակերտների են առևանգել. /Տեսանյութ/

Daily Post-ի փոխանցմամբ՝ Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գրոհայինների կողմից առևանգվել է 287 աշակերտ: Հիշեցնենք, որ Կադունա նահանգի Կուրիգա գյուղի դպրոցում մեկ ամիս առաջ սպանվել էր տնօրենը, իսկ նրա կինը՝ առևանգվել: Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, երբ ընդհանուր ժողով էր անցկացվում: Առեւանգվածների տարիքը չի նշվում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա. /Տեսանյութ/

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա YouTube-ի աստղ, 27-ամյա դերասան եւ վիդեոբլոգեր Ջեյք Փոլի դեմ: Բռնցքամարտի 57-ամյա վետերանը մենամարտի դուրս կգա հուլիսի 20-ին Տեխասի Առլինգտոն քաղաքի AT&T Stadium-ում, որն ընդունում է 80 հազար հանդիսականի: Հիշեցնենք, որ Թայսոնը ճանաչվել էր ծանրքաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոն: Ուղիղ հեռարձակումը կանցկացնի Netflix-ը։ […]

Արկտիկան՝ առանց սառույցի. /Տեսանյութ/

Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի գիտնականների կանխատեսմամբ՝ Արկտիկայում առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա ծովի սառույցը: Արկտիկան համարվում է սառույցից զերծ, երբ սառույցով ծածկված օվկիանոսի տարածքը մեկ միլիոն քառակուսի կիլոմետրից պակաս է: Հետազոտողները կանխատեսում են, որ 2020-2030 թվականների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների բոլոր իրավիճակներով Սառուցյալ օվկիանոսը կարող է առաջին անգամ սառույցից զերծ մնալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի […]

Սպասվում են տեղումներ.

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մարտի 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի […]

Քսանևվեցերորդ օր ﬔծ պահոց

Բարեգութ Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, դու Յակոբոս առաքելոյն բերանով պատուիրեցիր. «խոստովան լերուք ﬕﬔանց զﬔղս ձեր» ըսելով: Բայց այսօր, Տէ՛ր, իմ բերանս, որ խոստովանիմ՝ զղջալով, ես ինծմէ պատﬔմ՝ քու առջևդ լալով իմ՝ անօրէնութիւնս, մանաւանդ ինչ որ որկրամոլութեամբ ﬔղանչեր եմ: Դու, Տէ՛ր, հազար բարիք ստեղծել ես՝ որ չափով ուտելով՝ անոնց կերպ կերպ հաﬓ առնումք, զքեզ Արարիչդ, յիշեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի