11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա. /Տեսանյութ/

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա YouTube-ի աստղ, 27-ամյա դերասան եւ վիդեոբլոգեր Ջեյք Փոլի դեմ:

Բռնցքամարտի 57-ամյա վետերանը մենամարտի դուրս կգա հուլիսի 20-ին Տեխասի Առլինգտոն քաղաքի AT&T Stadium-ում, որն ընդունում է 80 հազար հանդիսականի:

Հիշեցնենք, որ Թայսոնը ճանաչվել էր ծանրքաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոն:

Ուղիղ հեռարձակումը կանցկացնի Netflix-ը։

Ջեյք Փոլը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2020 թվականից և ռինգում 10 մենամարտից 9-ում հաղթանակ է տարել, ի տարբերություն Երկաթե Մայքի, ով 58 մենամարտից հաղթել է 50-ում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ