Ֆրանսիայի կառավարությունը երեքշաբթի օրը որոշում է կայացրել, որով արգելվում է ֆրանսիացի արտադրողներին բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան մսի արդյունաբերության ոլորտի ընկերությունների երկարամյա պահանջի։ Նրանք կարծում են, որ պիտակների վրա «բուսական խոզապուխտ» կամ […]
Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ առնվազն 104 պաղեստինցի է զոհվել, ևս 760-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հերթի ժամանակ: «The Times of Israel»-ը հայտնում է, որ միջադեպի ժամանակ որոշ պաղեստինցիներ սկսել են շարժվել դեպի իսրայելցի զինվորականները, որոնք համակարգում էին բեռնատարների տեղաշարժը, ինչը «վտանգ է ներկայացրել» զինվորականների համար, այդ պատճառով էլ զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Պաղեստինցիներից մեկը […]
Morgan Stanley-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ Rolex-ի վաճառքը գերազանցել է 10 միլիարդ դոլարը: Շվեյցարական շքեղ ժամացույցների գերիշխող բրենդը 2023 թվականին արտադրել է 1,24 միլիոն ժամացույց՝ 11,5 միլիարդ դոլար վաճառքով: Վերլուծաբանները նշում են, որ Rolex ապրանքանիշը մնում է անվիճելի թիվ 1-ը շքեղ ժամացույցների արդյունաբերության մեջ՝ ավելի մեծ վաճառքով, քան Cartier-ը, Omega-ն, Audemars Piguet-ը, Patek Philippe-ը և Richard […]
Դուբայում տեղի է ունեցել ռեակտիվ կոստյումներով առաջին մրցավազքը։ AP-ի փոխանցմամբ՝ նրանք նման էին Marvel կոմիքսների հերոս Երկաթե մարդուն: Մրցարշավին օդաչուները կրում էին 1500 ձիաուժ հզորությամբ ռեակտիվ կոստյումներ, որոնք ավելի հզոր են, քան շքեղ սպորտային մեքենաները, եւ օգտագործում են նույն տեսակի վառելիք, ինչ Airbus A380 եւ Boeing 777 ինքնաթիռները: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ից 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։ Երևանում մարտի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան։