26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

Գյումրիում քաղաքապետ կկարգեն Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրու շքեղ GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում: Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն […]

Փաշինյանը «վերաշարադրում» է Հայաստանի պատմությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. ng.ru-ն «Փաշինյանը «վերաշարադրում» է Հայաստանի պատմությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են անցյալում թողնել Լեռնային Ղարաբաղը: Դա արտահայտվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված քաղաքական գործիչների նկատմամբ անտարբեր վերաբերմունքով և Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների պատմությունը վերանայելու փորձերով։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները ճակատագրի քմահաճությանն են […]

Խայտառակ պարտություններ ենք կրելու. Ժողովուրդ

Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն:ՀՖՖ մեր աղբյուրները փոխանցում են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են […]

ՔՊ-ականները թիրախավորում են կանանց. արհամարհական վերաբերմունք՝ թեկնածուների հանդեպ

Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է եւ կարեւոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ». իշխանության գալուց հետո ահա այսպիսի շեշտադրմամբ ու հռետորաբանությամբ էր ուղերձներ հղում Նիկոլ Փաշինյանը՝ պատկերավոր եւ գեղեցիկ բառերով փաթեթավորված ներկայացնելով իր իշխանության օրոք […]

Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային […]

Հայաստանը տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է հրեաների համար, Վրաստանն ու Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմ ֆոնին իրավիճակի ընթացիկ գնահատում է իրականացնում անվտանգային այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում ճամփորդելիս հրեաների համար սպառնալիքի և վտանգավորության աստիճանը։ Արդյունքում տասնյակ երկրներում փոխվել է սպառնալիքի մակարդակը։ Արևմտյան Եվրոպայի շատ երկրների (ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան), Հարավային Ամերիկայի (ներառյալ՝ Բրազիլիան և Արգենտինան), ինչպես նաև Ավստրալիայի և […]

Բաքուն հրապարակել է գերությունից վերադարձողների անունները

Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում է ԱՊԱ-ն։ 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը առևանգված անձինք՝ 1. Ավագյան Հրաչ Արզումանի 2. Սերոբյան Գեղամ Սամվելի 3. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի 4. Թոսունյան Լևոն Աշոտի 5. Բաղդասարյան Արթուր Էդուարդի 6. Ստեփանյան Դավիթ Ստեփանի 7. Հերաբյան Հրայր Հրաչի 8. Միքայելյան Անդրանիկ Վազգենի 9. Ավագյան Սերոպ Սուրենի 10. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի